Լոս Անջելեսում առգրավել են 800 հազար դոլար արժողությամբ գողացված կտավներ
Լոս Անջելեսի ոստիկանությունն առգրավել է շոտլանդացի նկարիչ Բենջամին Քրեմի (1922-2016) գողացված կտավները, որոնց արժեքը կազմում է մոտավորապես 800 հազար դոլար, ասվում է Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի մամուլի հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նշվում է, որ կտավները հայտնաբերվել են Սան Ֆեռնանդոյի բնակելի շենքում, որտեղ պահվել են մի քանի տարի։
Մարդը, ով իրավապահներին հայտնել է իր գտած կտավների մասին, որոշել է արվեստի գործերը հանձնել իշխանություններին այն բանից հետո, երբ պարզել է, որ դրանք գողացված են։ Նա տեղեկացրել է, որ ավելի վաղ կտավները գտնվել են իր ազգականի մոտ, որը մահացել է մի քանի տարի առաջ։