«Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր պատճառն՝ ըստ Արսեն Վենգերի
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» անհաջող մրցելույթների մասին:
«Այս մրցաշրջանում մենք տեսնում ենք, որ «Բարսելոնայի» խաղային համակարգում ամեն ինչ չէ, որ աշխատում է: Այն մարտավարությունը, որն անցյալում հրաշքներ էր գործում, այժմ ոչ մի դրական արդյունք չի տալիս:
«Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր պատճառը դանդաղ ֆուտբոլն է: «Բարսելոնան» հարձակվում է ամբողջ թիմով, սակայն գնդակը կորցնելուց հետո մրցակիցներն արագ հակագրոհներով հաջողության են հասնում, իսկ «Բարսելոնան» շարունակում է նույն ֆուտբոլը խաղալ»,- Վենգերի խոսքը մեջբերում է beIN Sport-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» 1:3 հաշվով պարտվեց «Լևանտեին», իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում՝ ոչ ոքի խաղաց «Սլավիայի» հետ: