Էնրիկե Իգլեսիասի եղբայրը` հայտնի պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը Երևանում է (Տեսանյութ)
Էնրիկե Իգլեսիասի եղբայրը` հայտնի պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը, երեկ երեկոյան ժամանել է Հայաստան: Նա «Զվարթնոց» օդանավակայանում սկզբում խուսափեց տեսախցիկներից` նշելով, որ հոգնած է և լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին կպատասխանի վաղը կայանալիք ասուլիսին:
Այնուամենայնիվ, NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան` նշեց, որ տրամադրությունը հրաշալի է. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Մենք շատ ենք սիրում Հայաստանը»:
Խորխե Իգլեսիասը Հայաստան է ժամանել Silk Note Festival-ի բացմանը ներկա գտնվելու համար: Իգլեսիասը ներկայացնում է միջազգային Berin Iglesias Art միջազգային իվենթ հոլդինգը, որը ներկայացնում է համաշխարհային արտիստներին Եվրոպայում: Berin Iglesias Art-ը փառատոնի գործընկերն է: