Դատավոր որդին դեմ դուրս կգա նախկին քաղաքապետ հո՞րը, թե՞ որոշում կընդունի հօգուտ նրա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երկարամյա ֆեոդալ, Վանաձորի նախկին քաղաքապետ, արդեն իսկ մի քանի քրեական գործերով անցնող Սամվել Դարբինյանի օբյեկտները թեև իրավապահներին խոշորացույցի տակ են, վերջինս շարունակում է նույն ինքնավստահությամբ գործել:
Նրա ինքնավստահությունը թերևս ունի հիմքեր: Նրա որդին ոչ ավելի, ոչ պակաս Վարչական դատարանի նախագահն է և օրերս վարույթ է ընդունել հարազատ հոր ապօրինությունների վերաբերյալ ՏԿ նախարարության հայցը:
Առաջիկայում կանդրադառնանք մի զարհուրելի պատմության, թե ինչպես Դարբինյանը սնանկացրեց, ապա հոգեբուժարանի ուղարկեց ծաղկող ֆիրմայի երիտասարդ ղեկավարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: