«Հաղթանակ» կամրջից նետված տղամարդը մահացել է, իսկ նրան օգնության հասնող ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում
Երեկ՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը՝ 16։30-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել մի տղամարդ, որին թեև տեղափոխել են հիվանդանոց, բայց փրկել չի հաջողվել, նա մահացել է: Նրան օգնության հասած ոստիկանը՝ վրաերթի ենթարկվել։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության ծառայությունից։
Մանրամասնենք. Տղամարդը ցանկացել է կամրջից ցած նետվել, և կամրջի դիմացի ենթահատվածում իր ծառայությունն իրականացնող ոստիկանը նկատել է նրան, ցանկացել է անցնել դիմացի մայթ, որպեսզի թույլ չտա քաղաքացուն դիմել այդ քայլին, սակայն ենթարկվել է վրաերթի։
Քաղաքացին ցած է նետվել, կորցրել է գիտակցությունը։ Ոստիկանն ու քաղաքացին տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ կատարվում է քննություն։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա: