ՉԼ. «Բարսելոնան» չհաղթեց «Սլավիային», «Զենիթը» պարտվեց «Լայպցիգին». (Տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ուժերը չափեց չեխական «Սլավիայի» հետ:
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով: Թիմերը մեկական անգամ հաջողության հասան, սակայն հանդիպման գլխավոր մրցավարն, օգտվելով VAR համակարգից, չարձանագրեց գոլերը:
Միաժամանակ ընթացող խաղում «Զենիթը» տնային խաղում 0:2 հաշվով պարտվեց «Լայպցիգին»: Գոլերի հեղինակ դարձան Դիեգո Դեմեն և Մարսել Զաբիտցերը:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
F խումբ
«Բարսելոնա» - «Սլավիա»՝ 0:0 (տեսանյութ)
G խումբ
«Զենիթ» - «Լայպցիգ»՝ 0:2 (տեսանյութ)
Դիեգո Դեմե, 45+5, Մարսել Զաբիտցեր, 63