Արագընթաց գնացքի հետ բախումից մեկ վայրկյան առաջ տղամարդու փրկությունը հայտնվել է համացանցում. (Տեսանյութ)
Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում տրանսպորտային ծառայության աշխատակիցը ռելսերին ընկած մարդուն փրկել է ընթացող գնացքի հետ բախումից մի քանի վայրկյան առաջ, հայտնում է ABC News-ը:
Bay Area Rapid Transit (BART) էլեկտրական արագընթաց գնացքների տրանսպորտային համակարգի ղեկավար Ջոն Օ’Քոնորը հարթակ է բարձրացրել ընթացող գնացքի ճանապարհին ընկած տղամարդուն և հասցրել է փրկել նրա կյանքը բախումից մի քանի ակնթարթ առաջ:
Այն պահին, երբ տղամարդը ընկել էր ռելսերի վրա, գնացքը գտնվում էր նրանից 18 մետր հեռավորության վրա:
Օ’Քոնորն պատմել է, որ զբաղված է եղել ուղևորահոսքի վերահսկմամբ, երբ նկատել է անկումը: Նա միանգամից հասկացել է, որ տղամարդը չի կարողանա ինքնուրույն դուրս գալ և շտապել է օգնության:
Միջադեպից հետո ռելսերի վրա ընկած տղամարդը բուժզննում է անցել: Ըստ ոստիկանության, նա չի տուժել: