Կայացել է արտակարգ իրավիճակների հետեւանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի նիստը
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովում քննարկվեց «Արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաեւ մարզային հանձնաժողովների կողմից ներկայացվող տեղեկատվությանը վերաբերող հարցեր:
Հանձնաժողովում քննարկվեցին նաեւ հանձնաժողովի կազմի, նիստերի անցկացման ժամկետների, ակտերի ներկայացման, աշխատակարգի եւ որոշումների ընդունման հետ կապված հարցեր: