Կարեն Աբրահամյանը աշխատանքային շրջայց է իրականացրել մի շարք զորամասերում (Լուսանկարներ)
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 4-ին աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում, հետեւել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Շինարարական կազմակերպությունների պատասխանատուները բանակի հրամանատարին վստահեցրել են, որ կառուցվող ու կապիտալ վերանորոգման ենթարկվող ռազմական, ուսումնական եւ թիկունքային նշանակության շինությունները շահագործման կհանձնվեն սահմանված ժամկետներում եւ լիովին կհամապատասխանեն արդի բոլոր չափանիշներին:
Շահագործման նախապատրաստվող շինություններում լուծված կլինեն նաեւ անվտանգության եւ հարակից բոլոր խնդիրները: Կառուցապատման ընթացքում հաշվի են առնվել այն բոլոր առանձնահատկությունները, որոնք առնչվում են ծառայողական ու մարտական խնդիրների կատարման հարցերին: