Իրանը նոյեմբերի 6-ից կրկին կկրճատի միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումը
Իրանը նոյեմբերի 6-ից կրկին կկրճատի միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ PressTV-ի վրա հղումով:
«Իրանը վաղը կսկսի միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը»,- ասել է նա:
Ռոհանիի խոսքով՝ Թեհրանը նոյեմբերի 6-ից կսկսի Ֆորդո օբյեկտում ցենտրիֆուգների օգտագործումը:
«Չորրորդ փուլը կսկսվի Ֆորդոյում ցենտրիֆուգներ գազի լցմամբ»,- հավելել է Իրանի նախագահը: