Մոսկվան հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Զատուլին (Տեսանյութ)
Ես չեմ ցանկանում մեկնաբանել Հայաստանի ներքին գործերը։ Այս մասին նոյեմբերի 5-ին Երեւանում լրագրողներին ասաց Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով՝ այդ մոտեցումը բնորոշ է ռուսական կողմին, եւ այդ պատճառով Կրեմլը ջանում է չմիջամտել այլ երկրների ներքին գործերին։ Միեւնույն ժամանակ, Զատուլինը նշեց, որ Ռուսաստանում հետեւում են իրադարձությունների զարգացմանը Հայաստանում։
«Այո, Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլեւ մնացած բոլոր կառույցներում։ Միմյանց ծանոթանալու գործընթացը շարունակվում է»,- նկատել է ռուսաստանցի պատգամավորը։
Հիշեցնենք, որ Երեւանում տեղի է ունենում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստը։