Սյունիքում «Մերսեդեսը» բախվել է բետոնե պատնեշին. Վառելիքի արտահոսք է սկսվել
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 4-ին, ժամը 22:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. առկա է վառելիքի արտահոսք: Տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: