AS. «Բարսելոնան» թաքցրել է Դեմբելեի վնասվածքը
Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն առողջական խնդիրներ է ունեցել, հայտնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Դեմբելեն ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սլավիայի» հետ խաղում, սակայն «Բարսելոնան» թաքցրել է ֆրանսիացի կիսապաշտպանի վնասվածքը:
Ավելի վաղ իսպանական պարբերականները «Բարսելոնային» մեղադրել էին ակումբի առաջատար Լիոնել Մեսիի վնասվածքը թաքցնելու մեջ:
Հավելենք, որ Դեմբելեն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Սլավիայի» հետ հանդիպման հայտացուցակում:
«Բարսելոնա» - «Սլավիա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 21:55-ին: