«Ինտերի» հետ խաղին՝ Ռոյսի մասնակցությունն վտանգված է
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմի ավագ Մարկո Ռոյսը կարող է բաց թողնել «Ինտերի» հետ հանդիպումը:
«Ոչինչ չեմ կարող ասել: «Ինտերի» հետ խաղին Ռոյսի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կընդունենք հանդիպումից առաջ»,- Ֆավրի խոսքը փոխանցում է Spox-ը:
Տեղեկացնենք, որ «Բորուսիա» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: