Միայն Իբրահիմովիչը կարող է «Միլանին» դուրս բերել այդ վիճակից. Կասանո
Իտալական «Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ «Միլան» տեղափոխվելու հնարավորության մասին:
«Ուրախ կլինեմ, եթե Իբրահիմովիչը տեղափոխվի «Միլան»: Նա միակ ֆուտբոլիստն է, որը կարող է «Միլանին» դուրս բերել այդ վիճակից:
Իբրահիմովիչի առաջնորդի որակներն ու պրոֆեսիոնալիզմը կօգնեն «Միլանի» ֆուտբոլիստներին կատարելագործվել»,- Կասանոյի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է պայմանագիր կնքել «Միլանի» հետ:
Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Ամերիկյան ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը։