Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ «Միլան»
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է պայմանագիր կնքել իր նախկին ակումբի՝ իտալական «Միլանի» հետ:
Marca-ի հաղորդմամբ՝ 38-ամյա հարձակվողը նպատակ ունի վերադառնալ եվրոպական ֆուտբոլ և կարծում է, որ «Միլանը» լավագույն ակումբն է, որտեղ նա հնարավորություն կստանա ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը:
Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Ամերիկյան ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը։
Իբրահիմովիչը մի քանի օր առաջ թվիթերյան տեսաուղերձում նշել էր, որ վերադառնում է Իսպանիա՝ չպարզաբանելով, թե ինչի մասին է խոսքը։