Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում կողոպտվել է տաճար ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակից
Հանցագործները կողոպտել են ֆրանսիական Օլորոն Սենթ Մարի քաղաքի (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) տաճարը, որը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այս մասին տեղեկացրել է France Info ռադիոկայանը՝ հղում կատարելով դատախազությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա տեղեկատվությամբ՝ հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի, Փարիզի ժամանակով ժամը 02.00-ին։ Հանցագործները մեքենայով ներխուժել են տաճարի փայտե դռնից ներս, որը միջնադարյան ժամանակաշրջանի գործ է։
Համայնքի բնակիչները, աղմուկ լսելով, ժանդարմներ են կանչել։ Ոստիկանական ազդանշաններից վախեցած չարագործները թողել են մեքենան հանցանքի վայրում եւ փախել մեկ այլ մեքենայով։ Ականատեսների վկայությամբ՝ կողոպտիչները երեքն էին, նրանք բոլորը դիմակներով էին։
Քաղաքապետի խոսքով՝ հանցագործները գողացել են արծաթե իրեր տաճարի ցուցանմուշներից։
Մասնագետները հաշվարկում են կողոպտվածի արժեքը։ Կողոպուտի փաստով ժանդարմերիան հետաքննություն է սկսել։ Ոստիկանությունը որոնում է չարագործներին։