ՀՀ տնտեսական մրցակցության պետհանձնաժողովին 20 մլն դրամ ավելի կտրամադրվի, քան 2019-ին
2020 թվականի պետբյուջեի նախագծով Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 426 մլն դրամ, ինչը 20 մլն-ով ավելի է, քան 2019-ին։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Միեւնույն ժամանակ, Կադաստրի կոմիտեին 2020 թվականին նախատեսվում է հատկացնել 5,2 մլրդ դրամ անցած տարվա 4 մլրդ-ի փոխարեն, ինչը 30,3 տոկոսով ավելի է։
Համակարգի սպասարկման ծախսերը կկազմեն 4,2 մլրդ դրամ 2019-ի 3,6 մլրդ-ի դիմաց։