ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2020-ին նախորդ տարվա համեմատ 49 %-ով ավելի շատ միջոցներ կստանա
2020-ի բյուջեի նախագծով էկոնոմիկայի նախարարությանը ծրագրվում է հատկացնել գրեթե 33,2 մլրդ դրամ, ինչը 49 տոկոսով ավելի շատ է, քան 2019-ին էր: Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նման աճը, նրա խոսքով, կապ ունի ինչպես ներդրումային ծրագրերի ծավալի ավելացման, այնպես էլ դրամաշնորհների տրամադրման հետ:
Նախարարը նշեց, որ ծախսերի ավելացման վրա ազդել է նաեւ կառավարության կառուցվածքի բարեփոխումը, ինչը մեծացրել է ոչ միայն մի շարք նախարարությունների պարտավորությունները, այլ նաեւ դրանց կանխատեսվող ծախսերը: