«Гости из будущего» խմբի մեներգչուհու դուստրը ծանր վիճակում հիվանդանոցում է
Հիշու՞մ եք ռուսական «Гости из будущего» փոփ խումբը: Մենակատար, հայտնի երգչուհի Եվա Պոլնայի դուստրը հայտնվել է հիվանդանոցում, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, ծանր վիճակում է:
Ինչպես հաղորդում Է Baza Telegram ալիքը, 14-ամյա աղջիկն անգիտակից վիճակում է՝ ասթմայի ծանրագույն նոպայի պատճառով: Շտապ օգնության բժիշկները չեն կարողացել տեղում լուծում տալ սուր վիճակին, ինչից հետո էլ որոշում է կայացվել աղջկան տեղափոխել հիվանդանոց։
Երգչուհու ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը։
Աղջկա անունը չի նշվում, սակայն, ըստ բաց տվյալների, այժմ երգչուհու ավագ դուստրը, որը ծնվել է երգիչ Դենիս Կլավերի հետ միությունից, 14 տարեկան է։ Էվելինը ծնվել է 2005թ․-ի հունիսի 6-ին:
Պոլնայի երկրորդ դստեր անունը Ամալիա է: Նա ծնվել է 2007թ․-ին գործարար Սերգեյ Պիլգունից:
Նշենք, որ երգչուհին Նիդերլանդներում ամուսնացել է իր PR տնօրեն Ալեքսանդր Մանիայի հետ։ Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ երկու կանայք հերքում են այդ լուրերը։