Հորդանանում գործադուլ են անում ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործերով գործակալության աշխատակիցները
ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալության հազարավոր աշխատակիցներ Հորդանանում գործադուլ են սկսել, հայտնում է Associated Press-ը:
Գործակալության մամուլի քարտուղար Ամջադ Օբեյդը հայտնել է, որ կիրակի սկսված գործադուլին մասնակցել են գործակալության ավելի քան 6 հազար աշխատակիցներ: Արդյունքում կաթվածահար է եղել դպրոցների, կոմունալ ծառայությունների եւ բժշկական հաստատությունների աշխատանքը: Դրանից բացի, չեղարկվել են շուրջ 12 հազար աշակերտների դասերը:
Նշվում է, որ ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալությունը սուր ֆինանսական ճգնաժամ է ապրում ԱՄՆ-ից ֆինանսական օգնության տրամադրման դադարեցման պատճառով, որը կազմակերպության ամենախոշոր դոնորն էր:
Օբեյդի խոսքով՝ աշխատակիցները պահանջում են աշխատավարձը բարձրացնել ամսական մինչեւ 140 դոլարի: Նրա խոսքով՝ Հորդանանի իշխանությունները փորձում են խնդիրն ինչ-որ կերպ կարգավորել: