Զիդան․ «Ռեալի» ռիթմը, ինտենսիվությունը, ընդհանուր խաղն իդեալական էին
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում տանը «Բետիսի» հետ 0։0 հաշվով խաղալուց հետո դրական է գնահատել իր ղեկավարած թիմի խաղը։
«Մեր ռիթմը, ինտենսիվությունը, ընդհանուր խաղն իդեալական էին, չեղավ միյան գոլ։ Առաջին րոպեից ունեցանք բազմաթիվ գոլային պահեր, սակայն չկարողացանք հասցնել ավարտին։
«Բետիսը» բարձրակարգ խաղացողներով լավ թիմ է։ Առաջին խաղակեսում բացարձակ գերազանցեցինք մրցակցին, երկրորդ խաղակեսում ավելի հավասար էր պայքարը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։
Այս ոչ ոքիից հետո «Ռեալը» 22 միավորով հավասարվեց առաջատար «Բարսելոնային», սակայն գոլերի տարբերությամբ երկրորդն է։