NYT. Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են օդանավը, որի մեջ է եղել հիվանդ ամերիկացի ռազմական կցորդը
Ռուսաստանի իշխանությունները օգոստոսին ձերբակալել էին ամերիկացի հիվանդ ռազմական կցորդին տեղափոխող օդանավը, հայտնում է The New York Times-ը:
Պարբերականը նշում է, որ ամերիկացի դիվանագետին տարհանում էին Գերմանիա բուժվելու, եւ «սա Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների իրավունքների ոտնահարման երկարատեւ արշավի վերջին դեպքերից մեկն է»:
Լրատվամիջոցները հայտնում են, որ դիվանագիտական արձանագրություններով թույլատրվում է բժշկական անհրաժեշտության դեպքում դիվանագետներին արագ տարհանել, սակայն օդանավի թռիչքը, որի մեջ է եղել կցորդը, մի քանի ժամով ուշացրել են առանց որեւիցե ակնհայտ պատճառի, չնայած դեսպանության եւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների բողոքներին:Ի վերջո՝ օդանավը, բարեբախտաբար, հասել է նշանակման վայր:
Պետքարտուղարությունն ու Պենտագոնը հաստատել են տեղի ունեցած փաստը՝ հրաժարվելով հրապարակել տարհանված դիվանագետի անունը եւ այլ մանրամասներ: