Դրեզդենը «նացիստական արտակարգ իրավիճակ» է հայտարարում
Դրեզդենի իշխանությունները «նացիստական արտակարգ իրավիճակ» են հայտարարել։ Քաղաքում ծայրահեղ աջակողմյանների հետ կապված լուրջ խնդիրներ են գրանցվել, հայտնում է BBC-ն:
Բացատրվում է, որ «նացիստական արտակարգ իրավիճակը», ինչպեսև կլիմայական արտակարգ իրավիճակը լուրջ խնդրի առկայության մասին է խոսում:
Տեղի խորհրդական Մաքս Աշենբախը ասել է, որ քաղաքի բաց ժողովրդավարական հասարակությունը վտանգի տակ է:
Նա պնդում է, որ աջ ծայրահեղական հայացքներին և գործողություններին ավելի ու ավելի հաճախ են բախվում, և քաղաքացիներին հորդորում է օգնել աջակողմյան ծայրահեղականների բռնությունների զոհերին:
Աշենբախի կարծիքով՝ արտակարգ իրավիճակի ստեղծումը պետք է նպաստի ազատ, լիբերալ-ժողովրդավարական հասարակության զարգացմանը, որը կպաշտպանի փոքրամասնություններին և վճռականորեն կդիմակայի նացիստներին: