Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ...

Նոր հանգամանքներ «ՕՐՍԻՍ»-ի աղմկահարույց գործում. 1in.am

«ՕՐՍԻՍ»-ի գործի առնչությամբ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Խոսքը ռազմական սարքավորումների մատակարարման՝ այս տարվա մայիսին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) կողմից հայտարարված, բայց հետո ինչ-ինչ պատճառներով չեղարկված մրցույթի մասին է։ Այս մրցույթում հաղթել էր ռուսական ORSIS («ՕՐՍԻՍ») զինագործական ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ՍՊԸ–ն, որի հիմնադիրները ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներ են։ Օգոստոսին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալությունը փորձեց, այսպես ասած, աղմուկ բարձրացնել այս հարցի շուրջ՝ նշելով, թե մրցույթը փակվել է՝ առանց պատճառների բացատրության։ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության փաստաբանն այն ժամանակ հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից մերժելու վերաբերյալ, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը») հատկանիշներով։ Բայց հիմա պարզվում է, որ մրցույթին մասնակցել են նաև այլ՝ հայաստանյան ընկերություններ, սակայն գլխավոր շտաբում որոշել են նախապատվությունը տալ ռուսական «ՕՐՍԻՍ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը, որն էլ, կեղծելով իր ներկայացրած սարքավորումների տեխբնութագիրը, փորձել է միջին որակի որսորդական սարքավորումներ վաճառել ՀՀ ՊՆ-ին։


Գործի մանրամասները

Այսպիսով, ինչպես գրել էինք օգոստոսին հրապարակված մեր հոդվածում, ՀՀ ՊՆ-ն ս․ թ․ մայիսին ռազմական որոշակի սարքավորումների մատակարարման մրցույթ էր հայտարարել, որում, ինչպես հետագայում ռուսական «ՌԻԱ Նովոստին» էր գրել, հաղթել է ռուսական «ՕՐՍԻՍ» ընկերությունը։ Այս ընկերությունը պիտի մի քանի միլիոն դոլար արժողության ռազմական սարքավորումներ մատակարարեր հայկական զինված ուժերին։ «Առաջին լրատվական»-ը իր հերթին պարզել էր, որ մրցույթին մասնակցել է ռուսաստանյան «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնի մաս կազմող այս ընկերության հայաստանյան ռեզիդենտը՝ 2017-ին հիմնադրված «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրները, ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալների, ՀՀ Զինված ուժերում երկար տարիներ ծառայած սպաներ Արթուր Գալստյանն ու Գևորգ Մանուկյանն են։ Գնդապետ Արթուր Գալստյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետի պաշտոնը։ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը այս խոսակցություններից հետո հայտարարել է, որ տվյալ ընկերությունը հիմնելիս՝ Արթուր Գալստյանը օրենք չի խախտել, քանի որ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ի հիմնադրման օրը՝ 2017 թ. մայիսի 4-ին, իր բաժնեմասը հանձնել է հավատարմագրային կառավարման, իսկ ս․ թ․ հունիսին իր բաժնեմասն ընդհանրապես օտարել է այլ անձի։


Ինչո՞ւ է կասեցվել մրցույթը

Վերջին օրերին այս վիճահարույց տենդերի առնչությամբ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Պարզվում է՝ նշված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև այլ ընկերություններ, այդ թվում՝ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը երկար տարիներ աշխատել է ՊՆ-ի հետ, սակայն նախապատվությունը տվել են «ՕՐՍԻՍ»-ին, և ինչպես մեր աղբյուրն է նշում՝ առաջին իսկ հայտարարագրումից հետո «ՕՐՍԻՍ»-ը, որպես մատակարար, մնացել է մենակ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ գնումների գործընթացում ներգրավված որոշ պաշտոնատար անձինք գործարք են առաջարկել մատակարարներին, և երբ դրա մասին իմացել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հրահանգել է կասեցնել գործընթացը։ Պարզվել է, որ «ՕՐՍԻՍ»-ի ներկայացրած փաստաթղթերի հետ խնդիր կա։ Մեր աղբյուրը հայտնում է, որ այն սարքավորումների տեխբնութագիրը, որոնք պիտի մատակարարվեին ՀՀ ՊՆ-ին, կեղծված է եղել։


Որսորդական նշանոց՝ ռազմականի փոխարեն

Պարզաբանենք, թե կոնկրետ ի՞նչ սարքավորումների մասին է խոսքը։ Խոսքը գիշերային տեսադիտման սարքերի և ջերմատեսիլ նշանոցների (тепловизионный прицел) մատակարարման մասին է։

«Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը նշված սարքավորումների արտադրության ոլորտում բազմամյա փորձ ունեցող հայաստանյան ընկերություններից մեկն է, ևս մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն նախապատվությունը տվել են ոչ թե նրան, այլ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ին, ինչից հետո «Ունիկումը» բողոք է ներկայացրել՝ հայտարարելով, որ ՊՆ-ին առաջարկված սարքավորման տեխբնութագիրը կեղծված է։

Մեզ հասած տեղեկություններով՝ «Ունիկում Ինժիներինգի» տնօրենը նամակ է գրել պատկան մարմիններին` նշելով, որ «ՕՐՍԻՍ»-ի առաջարկած (Դիդալ ընկերության արտադրության) Dedal-T2.380 Hunter LRF ջերմատեսիլ նշանոցը չի համապատասխանում ներկայացված պահանջներին, քանի որ այն իրականում նախատեսված է ոչ ռազմական գործունեության, այլ որսորդության համար։ Եվ դա է հուշում նաև իր անվանման մեջ առկա «Hunter» («որսորդ») բառը։

Նամակում մանրամասն նկարագրվում են տվյալ սարքավորման տեխբնութագրում հայտնաբերված բազմաթիվ շեղումներն ու խախտումները։ Մասնավորապես՝

սարքավորման վրա տեղադրված է լազերային հեռաչափ, որի հայտնաբերման հեռավորությունը մինչև 600 մետր է և չի համապատասխանում «ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ 1600 ՄԵՏՐ» հայտարարությանը։
Dedal-ի լազերային հեռաչափը քաղաքացիական նշանակության համար է, և օգտագործել այն ռազմական նշանակության համար արգելվում է։ Սարքավորումը ռազմական նշանակությամբ օգտագործելու դեպքում հակառակորդը կարող է հայտնաբերել զինվորին, և զինվորը կդառնա թիրախ։ Հեռաչափը աշխատում է 905 նանոմետրը ալիքի երկարությամբ, ինչը խստիվ արգելված է օգտագործել ռազմական գործունեության համար։
Չկայացած գործարքի արժեքը

Այս սիրողական սարքը, որը, ինչպես տեսանք, արգելվում է օգտագործել ռազմական գործողությունների ժամանակ, Ռուսաստանի խանութներում վաճառվում է 330 հազար ռուբլով (մոտ 2,5 մլն դրամ), որից 55 հազարը ավելացված արժեքի հարկն է։ Ու քանի որ մեր անվտանգության մարմինները Ռուսաստանի Դաշնության արտադրողներից ուղիղ գնումների իրավունք ունեն, ստացվում է՝ ՀՀ ՊՆ-ն Դիդալի սարքի մեկ նմուշի համար պիտի վճարեր մոտ 2 մլն դրամ։ Բայց քանի որ նախատեսվում էր ձեռք բերել 300-400 միավոր սարքավորում՝ տրամաբանական է, որ այս գինն էլ պիտի որ զեղչվեր մոտ 15-20 տոկոսով։ Բայց «ՕՐՍԻՍ»-ի հայաստանյան ներկայացուցիչները, մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս սիրողական սարքի համար առաջարկել են 3,1 մլն դրամ գինը։ Ընդհանուր գործարքի արժեքը կազմել է մոտ 1,9 մլրդ դրամ, որը համարժեք է մոտ 4 մլն ԱՄՆ դոլարին։

Քաղաքական խնդի՞ր, թե՞ խարդախություն

Այսպիսով, եթե ամփոփենք՝ կարելի է առանձնացնել 3-4 ելակետային հանգամանք, որոնք կօգնեն ընդհանուր պատկերացում կազմել այս աղմկահարույց գործի վերաբերյալ։

Առաջինը, կեղծվել է տեխբնութագիրը, որը լուրջ իրարանցում է առաջացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ հոդվածում գրել է, որ իր տեղեկություններով՝ գործին խառնվել են իրավապահ մարմինները, քանի որ «գլխավոր շտաբից կեղծ փաստաթուղթ է դուրս եկել»:

Երկրորդը, ռազմական նշանակության նշանոցի փոխարեն առաջարկվել է որսորդական սարքավորում, որի պատճառով մեր բանակի զինծառայողները կարող էին հակառակորդի թիրախ դառնալ և վտանգել իրենց կյանքը։

Երրորդը, հերիք չէ, որ սարքը սիրողական է, դեռ մի բան էլ թանկ գնով է առաջարկվել։

Եվ կա նաև խնդրի քաղաքական ասպեկտը, որին անդրադարձել ենք նաև մեր նախորդ հոդվածներում։ «ՌԻԱ Նովոստիի» կողմից մամուլում մրցույթի «տապալման» մասին աղմուկ բարձրացնելը հենց այդ նպատակով էր արվում՝ խնդիրը տանել դեպի քաղաքական հարթություն և այս գործը ներկայացնել իբրև Հայաստանի և Ռուսաստանի՝ առանց այդ էլ կնճռոտ հարաբերություններում առաջացած հերթական հակասությունը։ Պատահական չէ, որ «ՕՐՍԻՍ»-ի ներկայացուցիչը «ՌԻԱ»-ի հետ զրույցում ի միջի այլոց ակնարկել էր, թե «ստեղծված իրավիճակը սպառնում է վիժեցնել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը։ Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը ստեղծվելու է ռուսաստանյան ներդրումների հիման վրա, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է»։ Այլ խոսքերով՝ «ՕՐՍԻՍ»-ն ու իր աջակիցները փորձում են ՀՀ ՊՆ-ի վրա ճնշում գործադրել Ռուսաստանի միջոցով, ներկա կառավարության հակառակորդներն էլ հընթացս միավորներ են հավաքում այս գործի վրա։ Իրականում, սակայն, ինչպես տեսանք վերևում՝ ոչ մի քաղաքականություն էլ այստեղ չկա։ Սա ընդամենը խարդախություն է, կոռուպցիոն դրսևորում, ոչ ավելին։ Իհարկե, գոյություն ունի անմեղության կանխավարկած հասկացությունը, ու քանի դեռ առերևույթ կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներ պարունակող վերոնշյալ տեղեկությունները չապացուցվեն օրենքով սահմանված կարգով, մինչ այդ կարող ենք խոսել միայն առերևույթ հանցանքի մասին՝ առանց վերջնական պնդումներ անելու։ Ընդ որում, գործին քաջատեղյակ մեր աղբյուրներն ասում են, որ այս ամենում ոչ այնքան ռուսական «ՕՐՍԻՍ»-ն ու Մոսկվայի մասնագետներն են մեղավոր, որքան այս ընկերության հայաստանյան պատասխանատուները։

Նյութի սկզբնաղբյուրը՝ 1in.am

դիտվել է 553 անգամ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan