Ֆրանսիայում Պակիստանի քաղաքացիներով բեռնատար են բռնել
Ֆրանսիայի ոստիկանությունը երկրի հարավում բեռնատար է բռնել, որում Պակիստանի առնվազն 31 քաղաքացի է եղել, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Nice-matin-ին:
Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ բեռնատարի ղեկին պակիստանցի է եղել: Այն ի սկզբանե չի եղել իրավապահների ուշադրության դաշտում, Իտալիայի սահմանին ստուգման ընթացքում տեղի է ունեցել ձերբակալությունը։
Նիսի հերթապահ դատախազի խոսքով՝ «ընտանիքներ չեն եղել, միայն երիտասարդներ եւ 3 դեռահաս՝ մոտավորապես 15 տարեկան»:
Բոլոր ներգաղթյալներին հանձնել են Իտալիայի իշխանություններին: Բեռնատարի վարորդին ձերբակալել են: