Գերմանիայում մտահոգված են Դրեզդենի ուլտրաաջ հակաիսլամիստների ակտիվացմամբ
Գերմանիայում մտահոգված են Սաքսոնիայի մայրաքաղաք Դրեզդենի ուլտրաաջ հակաիսլամիստների ակտիվացմամբ, հաղորդում է BBC-ը:
Տարիներ շարունակ Դրեզդենը եղել է ուլտրաաջերի պատվարն ու հակաիսլամիստական «Պեգիդա» շարժման առաջացման վայրը:
Քաղաքային խորհրդի անդամները հավանություն են տվել բանաձեւին, որով տվյալ խնդիրը վերացնելու համար միջոցներ կձեռնարկվեն:
Ուլրտաաջ Die Partei կուսակցության խորհրդական Մաքս Աշենբախի խոսքով՝ ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում ժողովրդավարական հասարակության համար:
Բանաձեւը կոչ է անում քաղաքին օգնել ուլտրաաջերի ագրեսիայի զոհերին, պաշտպանել ազգային փոքրամասնություններին եւ ամրապնդել ժողովրդավարությունը: