Զիդան. «Ռեալը» չունի հիմնական կամ պահեստային խաղացողներ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է՝ ինչպես է հանդիպումներից առաջ ընտրում Արքայական ակումբի մեկնարկային կազմը:
«Խաղադաշտ են դուրս գալիս այն ֆուտբոլիստները, որոնք այդ պահին առավել պատրաստ են: Մեր թիմում չկան հիմնական կամ պահեստային խաղացողներ:
Ինձ դուր չի գալիս, որ մարդիկ ասում են «Ռեալի» Ա կազմը, կամ Բ կազմը: Մեկնարկային կազմում միշտ հայտնվում են լավագույն մարզավիճակում գտնվող խաղացողները»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալը» կմրցի «Բետիսի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: