Օկլահոմայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում առանց լիցենզիայի զենք կրելու մասին օրենքը
ԱՄՆ Օկլահոմա նահանգում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում առանց լիցենզիայի զենք կրելու մասին օրենքը, հաղորդում է Fox News-ը:
Օրենքը, որը հայտնի է նաեւ որպես «առանց թույլտվության զենքի կրում», նահանգի բնակիչների որոշ կատեգորիաների թույլ է տալիս առանց լիցենզիայի հրազենային զենք կրել:
Նահանգի 21 տարեկան եւ բարձր տարիքի բնակիչների մեծ մասը կարող է հրազենային զենք կրել՝ չենթարկվելով ստուգման կամ որեւէ պահանջի՝ կապված մասնագիտական պատրաստվածության հետ, բացառությամբ այն անձանց, որոնք անօրինական են գտնվում երկրում կամ դատապարտված են որոշակի հանցանքների համար:
Հրազենային զենքի կրումը դեռեւս արգելքի տակ է մնում հասարակական հաստատություններում, բարերում, կազինոներում, դպրոցներում եւ պրոֆեսիոնալ սպորտային միջոցառումների անցկացման վայրերում:
Նշվում է, որ ավելի վաղ նահանգի Գերագույն դատարանը մերժել է տվյալ օրենքի հետաձգման մասին դեմոկրատ կոնգրեսական Ջեյսոն Լոուի միջնորդությունը: