Ամենը, ինչ պետք է հասկանալ հայ համայնքի տարած աշխատանքի մասին. Սուրեն Սարգսյանը թվեր է ներկայացրել
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում թուրքական բարեկամական խմբի անդամների քանակը (Members of the Caucus on U.S.-Turkey Relations & Turkish Americans) կազմում է 107 կոնգրեսական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Ցեղասպանության բանաձեւին ընդամենը 11 դեմ քվեարկություն, որոնցից միայն 6-ն են այդ խմբի անդամ:
Սա այն ամենն է, ինչ պետք է հասկանալ հայկական համայնքի եւ կազմակերպությունների կողմից տարված ծանրագույն աշխատանքի մասին»,-նշել է նա: