Հազվագյուտ սպիտակամորթ սկյուռ են գտել Շոտլանդիայի անտառներում թագուհու նստավայրի հարեւանությամբ
Շոտլանդիայի արեւելքում կենդանիների պաշտպաններին հաջողվել է լուսանկարել հազվագյուտ սպիտակ գույնի սկյուռ Դիսայդի անտառներում, որտեղ գտնվում է Բալմորալ թագավորական նստավայրը, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Փորձագետների տեղեկություններով՝ դա, ըստ ամենայնի, կարմիր, ոչ թե մոխրագույն սկյուռ է, երեւում է, որ կենդանու ականջների ծայրերին կա մոխրագույն երանգավորում:
Սկյուռին լուսանկարել են էկոակտիվիստները, որոնք զբաղվում են Շոտլանդիայի հյուսիս-արեւելքում կարմիր սկյուռի պոպուլյացիայի պաշտպանությամբ:
Այժմ նրանք պետք է պարզեն, թե արդյո՞ք իսկապես հանդիպել են կարմիր աչքերով ալբինոս սկյուռին:
«Մենք կտեղադրենք մի քանի տեսախցիկ, որ փորձենք ստանալ ավելի որակյալ լուսանկարներ, որոնցում ավելի պարզ կերեւան աչքերը»,-ասել է կենդանապաշտպան Գվեն Մագսը:
«Ամեն դեպքում, դա հազվագյուտ եւ տպավորիչ հայտնագործություն է»,-հավելել է նա:
«Մասնակի սպիտակ կենդանիները՝ ճնճղուկները, ագռավները, սեւ կեռնեխներն ու անգամ ոզնիները, ժամանակ հայտնվում են, սակայն դրանք իսկական ալբինոսներ չեն»,-նշել է Կենսաբազմազանության հարցով հյուսիս-արեւելյան Շոտլանդիայի գործընկերություն համակարգող Ալեքս Ստյուարտը:
«Այդպիսի դիտարկումներն իսկապես ցույց են տալիս, թե որքան կարեւոր է բաց աչքերով նայել աշխարհին, որտեղ կան բազմաթիվ զարմանահրաշ կենդանիներ, որոնց կարելի է տեսնել եւ լսել, եւ անգամ կարմիր սկյուռներ»,-հավելել է նա: