Տևես. Ռոնալդուն ավելի աշխատասեր է, քան Մեսին
Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը խոսել է Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի մասին:
«Ռոնալդուն իմ տեսած ամենաաշխատասեր ֆուտբոլիստն է: Երբ մարզումները սկսում էին ժամը 9-ին, Ռոնալդուն արդեն 7:30-ից մարզվում էր մարզադահլիճում:
Մեսին այնքան աշխատասեր չէ, որքան Ռոնալդուն: Մեսին օժտված է բնատուր տաղանդով, սակայն երբ հասկանում է, որ իր խաղում ինչ որ բան այն չէ, մարզվում է այնքան, մինչև վերացնի բոլոր թերությունները»,- Տևեսի խոսքը մեջբերում է Gianlucadimarzio.com-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացի Կառլոս Տևեսը Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Լիոնել Մեսիի հետ խաղացել Արգենտինայի ազգային հավաքականում: