Ինիեստա. «Բարսելոնան» չպետք է հրաժարվի Ռակիտիչից
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է Իսպանիայի չեմպիոնի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ռակիտիչը երկար ժամանակ է՝ հանդես է գալիս «Բարսելոնայում» և շատ օգուտ է տվել թիմին: Նա դեռ երիտասարդ է և կարող է դեռ մի քանի տարի բարձրակարգ ֆուտբոլ խաղալ:
«Բարսելոնան» ոչ մի դեպքում չպետք է հրաժարվի Ռակիտիչից»,- Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ասել է Ինիեստան:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի վաճառել Ռակիտիչին: Խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Միլանն» ու «Ինտերը»: