Չեխիայում զինագործարանում պայթյուն է տեղի ունեցել
Ուրբաթ Արեւելյան Չեխիայի Պարդուբիցա քաղաքի Explosia զինագործարանում տեղի է ունեցել պայթյուն: Հաստատության 4 աշխատակից ծանր վնասվածքներ է ստացել: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի փրկարարների ծառայության ներկայացուցիչ Ալեշ Մալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վառոդի պայթյունի հետեւանքով Explosia գործարանի ռազմամթերքի արտադրության արտադրամասում 4 մարդ վիրավորվել է,- նշել է նա: - Նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել՝ մարմնի նվազագույնը 30 տոկոսի այրվածքներ»:
Ծանր վիրավորները ուղղաթիռով տեղափոխվել են Պրահայի մասնագիտացված հիվանդանոց: Նրանց մտցրել են արհեստական կոմայի վիճակի մեջ: Ոստիկանությունը պարզում է պայթյունի պատճառները:
Explosia ձեռնարկությունը պատկանում է պետությանը: Այն ենթակա է Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը: Այս գերատեսչության ղեկավար Կարել Գավլիչեկը ուղեւորվել է արտակարգ իրավիճակի վայր: