Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրինդա քաղաքում Հելոուինի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fox-ին:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել մասնավոր տներից մեկում: Ավելի վաղ հաղորդվել է մի քանի վիրավորի մասին:
Դեպքի վայրում բժիշկներ եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են աշխատում: