Կրիս Սմոլինգ․ Շատ եմ հավանում իտալական ֆուտբոլը
Շատ եմ հավանում իտալական ֆուտբոլը, ասել է իտալական «Ռոմայի» 29-ամյա անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը։
«Կարծում եմ՝ իտալական ֆուտբոլը համապատասխանում է ինձ։ Հույս ունեմ մայիսին ասել, որ անցկացրի գերազանց մրցաշրջան, թիմը լավ խաղաց եւ մենք հասանք մեծ հաջողության։
Այնքան էլ շատ չեն անգլիացի ֆուտբոլիստներ, որոնք Անգլիայից դուրս են խաղում։ Կարծում եմ՝ ափսոս է, որ նրանք չեն ձգտում խաղալ դրսում։ Իտալիայի առաջնությունում, «Ռոմայի» նման գերազանց ակումբում խաղալը մեծ հնարավորություն է, որից հրաժարվելը սխալ կլիներ։
Կարծում եմ՝ եթե լավ մրցաշրջան անցկացնեմ, դարձյալ հրավեր կստանամ Անգլիայի հավաքականից»,- Սմոլինգի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Սմոլինգի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Նա այս ամռանն է վարձակալության պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ։