Լուրջ կասկածներ կան, որ «Լիդիանի» ներդրումները չեն համապատասխանում իրականությանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեքշաբթի տեղի է ունենալու հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Այս հանձնաժողովը ստեղծվել է հանքարդյունաբերության ոլորտում նախկինում տրված արտոնագրերի օրինականության հարցն ուսումնասիրելու համար:
Հանձնաժողովն ուսումնասիրելու է նաև «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի շահագործման համար հայտարարված ներդրումների համապատասխանությունը իրականությանը: Կասկածներ կան, որ «Լիդիանի» հրապարակած թվերը չափազանցված են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: