«Միլանը» նվազագույն հաշվով հաղթեց ՍՊԱԼ-ին (տեսանյութ)
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունեց ՍՊԱԼ-ին:
Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով: «Միլանի» հաղթական գոլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Սուսոն:
Այժմ «Միլանը» 13 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է, իսկ ՍՊԱԼ-ը 7 միավորով նախավերջին տեղում է:
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
«Միլան» - ՍՊԱԼ՝ 1:0
Սուսո, 63