Ճապոնիան հայտնել է Հյուսիսային Կորեայի կողմից ռեակտիվ արկերի արձակման մասին
Հյուսիսային Կորեան 2 ռեակտիվ արկ է արձակել, որոնք, ըստ Ճապոնիայի իշխանությունների, ենթադրաբար բալիստիկ հրթիռներ են եղել եւ արձակվել են Կորեական թերակղզու եւ Ճապոնիայի միջեւ ծովի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:
Երկու «չճանաչված ռեակտիվ արկերն» արձակվել են հիգնշաբթի օրվա երկրորդ կեսին Փհյոնան-Նամդո գավառից:
«Օբյեկտները, որոնք, հավանաբար, բալիստիկ հրթիռներ են, արձակվել են Հյուսիսային Կորեայից: Դրանք վայրէջք չեն կատարել մեր տարածքներում»,- ասվում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Չորեքշաբթի հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով անանուն ռազմական աղբյուրը, հայտնել է, որ Հյուսիսային Կորեայում հրթիռների արձակման համար օգտագործվող տրանսպորտագործարկման սարքեր են գրանցվել:
Արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման շուրջ ընդհատված բանակցությունների եւ Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջեւ հարաբերություններում լարվածության ֆոնին: