Իրականին մոտ զորախաղեր Արցախի ՊՆ-ում. այն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ
Արցախի ԶՈՒ հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական եւ բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն՝ եւս մեկ անգամ փաստելով, որ պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր:
Նշենք նաեւ, որ զորավարժությունն անց էր կացվում համաձայն սահմանված նորմացույցերի` ստուգելու համար անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, իսկ դրանց օբյեկտիվությունն ապահովելու նպատակով գործընթացը վերահսկվում էր ՊԲ համապատասխան բաժինների ու ծառայությունների պատասխանատուների կողմից: