Հայաստանի ԶՈՒ զինծառայողները գումարտակային զորավարժություն են անցկացրել՝ մարտական կրակով
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով:
ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առաջադրված խնդիրը, հրետանու կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հենակետերը։