Արցախի ԱԺ-ն մերժել է Սամվել Բաբայանի համար նախաձեռնված սահմանադրական փոփոխությունը
Արցախի Հանրապետության ազգային ժողովը 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, եւ արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն է հավաքվել, որ սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, եւ հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվել:
Հիշեցնենք նաև, որ վաղ առավոտյան Operativ լրատվականն իր Մամուլ բաժնում հաղորդել էր, որ «Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ-ն որոշել է մերժել Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը: