Մոուրինյո․ Կհրաժարվեմ կատարյալ պայմանագրից, եթե նպատակը տիտղոսը չէ
2018թ․ դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գլխավորել միայն տիտղոսների համար իրական պայքար տանող թիմ։
«Ես պաթոլոգիկ հակում ունեմ․ պետք է մարզեմ միայն տիտղոս նվաճելու համար։ Կհրաժարվեմ կատարյալ պայմանագրից, եթե նպատակը տիտղոսը չէ։ Ինձ համար չէ լավագույն տասնյակում մշտական տեղ ունենալու ծրագրերը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Mirror-ը։
Գրեթե մեկ տարի Մոուրինյոն չունի մարզչական աշխատանք, այս ընթացքում նա ֆուտբոլային փորձագետ է բրիտանական հեռուստատեսությունում։