Հրդեհ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակա ձորում
Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 30-ին, ժամը 16:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46/1 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակա ձորում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:48-ին, մարվել՝ 19:02-ին:
Այրվել են մոտ 3 հա բուսածածկույթ և ծառի 20 կոճղ: