Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Աստղաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և շրջվել
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 30-ին, ժամը 19։23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Աստղաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յուրա Խ.) դուրս է եկել ճանապարի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։