Փրկարարները մարել են 10.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները, այդ թվում Երևանի 4 շրջաններում
Հոկտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3 հա, 2000 քմ,
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 4000 քմ և մոտ 200 խաղողի վազ,
Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ 1.5 հա,
Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում՝ մոտ 5 հա,
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ մոտ 200 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: