Ինչն է Աբխազիայի հայ և աբխազ համայնքների միջև հակադրության պատճառը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Աբխազիայի հայ եւ աբխազ համայնքների միջեւ հակադրության պատճառը այդ երկրի ապագայի վերաբերյալ համայնքների տարբեր քաղաքական կողմնորոշումն է:
Աբխազական մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անցկացված փակ հարցումներից պարզ է դարձել, որ հայերը ավելի հակված են Աբխազիայի Ռուսաստանի հետ միավորմանը, մինչդեռ աբխազները կողմ են երկրի անկախ կարգավիճակին, թեեւ հասկանում են, որ Աբխազիան ամբողջապես կախված է Ռուսաստանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: