Արտակարգ դեպք Եղեգնաձորում. տղամարդը փորձել է նռնակով պայթեցնել դստեր տունը
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում մի տղամարդ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ցանկացել է նռնակ նետել իր դստեր տան ուղղությամբ։ NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ այսօր՝ ժամը 15։20-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցի 22 շենքի բակում մի տղամարդ ցանկանում է նռնակ նետել իր դստեր տան ուղղությամբ։
Տղամարդուն չի հաջողվել պայթեցնել նռնակը, քանի որ ոստիկանության ծառայողը վնասազերծել է նրան։ Կանչվել է օպերատիվ խումբ եւ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նռնակն առգրավվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նռնակ փորձել է նետել Ջերմուկ քաղաքի բնակիչ, 62-ամյա Գեւորգ Բաղդասարյանը, իսկ նրան կարողացել է վնասազերծել այդ շենքի բնակիչ, օպերլիազոր Արամ Բաբայանը։