Բաքուն բողոք է հայտնել Վաշինգտոնին՝ կապված Արցախի ԱԳՆ ղեկավարի այցի հետ
Պաշտոնական Բաքուն բողոք է հայտնել Վաշինգտոնին՝ կապված ԱՄՆ Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի այցի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան հայտնել է, որ «ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը բողոք է ներկայացրել Պետքարտուղարությանը, համապատասխան նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատների հանձնաժողովների խոսնակին, ղեկավար կազմին, ղեկավարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին»: