Բանաձևի մեջ օգտագործվում է ցեղասպանություն բառը, որից մինչ այդ ԱՄՆ-ն խուսափում էր. Ռուստամ Բադասյան
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից կարևոր քայլ է կատարվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Բանաձևի մեջ օգտագործվում է Ցեղասպանություն բառը, որը կարծում եմ, կարևոր է արձանագրելու համար, որ այն ինչ տեղի է ունեցել 1915-1923 թթ․ Ցեղասպանություն է իր էությամբ, սակայն հենց այդ բառից նրանք խուսափում էին,մ իսկ հիմա, կարող ենք ասել, որ դա ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պաշտոնական դիրքորոշումն է»,-նշեց նա։
Բազմիցս ենք տեսել ու լսել, ինչպես իրենց ելույթներում ԱՄՆ նախագահները ապրիլի 24-ին խուսափողական են օգտագործել Ցեղասպանություն բառը՝ արտասանելով ՄԵԾ ԵՂԵՌՆ - հայերեն տարբերակով:
Ըստ Բադասյանի՝ սա կանխարգելիչ նշանակություն կունենա մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխման առումով
Հիշեցնենք, այսօր առավոտյան Operativ լրատվականը հաղորդել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Ինչ վերաբերում է Ստամբուլյան Կոնվենդցիայի շուրջ լուրերին, թե ԵԽ-ի հետ որևէ գործարքի մեջ են, այս խոսակցություններն ուղղակի զվարճալի են ըստ Բադասյանի:
«Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ֆիքսեց այն, ինչ մենք գիտեինք։ Այնքան ակնհայտ է, որ հակասահմանադրական չէ և բոլոր շահարկումները անտեղի են»,-նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է Եվրոպայի խորհրդի հետ գործարքի գնան Հրայր Թովմասյանի հրաժարականի դիմաց, Բադասյանն արձագանքեց․ «Նրանք, ովքեր խոսում են գործարքի մասին, լավ չեն պատկերացնում, թե Եվրոպայի խորհուրդը ինչ կառույց է և լավ չեն պատկերացնում ՀՀ կառավարության արժեքհամակարգը։ Ես նորից եմ կրկնում, նման բանի մասին խոսելն ուղղակի զվարճալի է»։
Նշենք՝ Վանատիկի հանձնաժողովը կարծքի էր հայտնել, որ Ստամբուլի կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող համարվել Հայաստանի Սահմանադրությանը հակասող։